Կամո Հովհաննիսյանի հաղթական գոլը

Ֆոտտբոլի Բելառուսի առաջնության 29-րդ տուրում «Տորպեդո-ԲելԱԶ»-ը մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել Սոլիգորսկի «Շախտյորի» նկատմամբ: «Տորպեդո-ԲելԱԶ»-ի կազմում երկրորդ գնդակը խփել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը հաղթանակ պարգևելով իր թիմին: