Բրիտանիան սկսել է փորձարկել առաջին առանց վարորդի Jaguar և Range Rover ավտոմեքենաները

Բրիտանիան սկսել է փորձարկել առաջին առանց վարորդի Jaguar և Range Rover ավտոմեքենաները

Բրիտանական Jaguar Land Rover ավտոմեքենաշինական ընկերությունը սկսել է այդ մոդելի առաջին առանց վարորդի ավտոմեքենաների փորձարկումը՝ տեղեկացնում է BBC-ն: F-Pace և Range Rover Sport մոդելի ավտոմեքենաները երթևեկել են Անգլիայի հարավում գտնվող Քովենթրի քաղաքում: Ավտոմեքենաներն ունեն հատուկ տեղեկատվական սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր է դառնում ցանկացած ժամանակ ճշտել ավտոմեքենայի գտնվելու վայրը և ճանապարհային իրավիճակը: Ընկերությունը հույս է հայտնել, որ 10 տարի անց առանց վարորդի ավտոմեքենաներն առօրյայի մաս կկազմեն: