Մեծ Բրիտանիան ակտիվացնում է իր ներկայությունը Հարավային Կովկասում. «Ժամանակ»

Մեծ Բրիտանիան ակտիվացնում է իր ներկայությունը Հարավային Կովկասում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեծ Բրիտանիայի կառավարությունը Brexit-ից հետո ակտիվացնում է իր ներկայությունը Հարավային Կովկասում և ցույց տալիս, որ պատրաստ է ԵՄ-ից անկախ ու միայնակ երկկողմ հարաբերություններ ունենալ մեր տարածաշրջանում: Ասվածի ապացույցն այն է, որ Մեծ Բրիտանիան արդեն առևտրային ներկայացուցիչ է նշանակել Հայաստանում և Վրաստանում, ինչպես նաև սերտացնում է քաղաքական շփումները հայկական կուսակցությունների հետ: Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի հրավերով այդ երկիր է այցելելու հայ խորհրդարանականների պատվիրակությունը, որի կազմում են լինելու «Ելք» դաշինքից Էդմոն Մարուքյանը, ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանը, «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը: Նրանք հանդիպումներ են ունենալու ինչպես Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, այնպես էլ Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների Թագավորական ինստիտուտում, որը ոչ պաշտոնապես կոչում են նաև Չեթմ հաուզ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: