Կարեն Կարապետյանը կորցրեց իր պատմական շանսը. «168 ժամ»

Կարեն Կարապետյանը կորցրեց իր պատմական շանսը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետն ուներ պատմական շանս, որովհետև վերջին անգամ է, որ նախագահ-վարչապետ ռեժիմն է, ապրիլից պետության ղեկավարը վարչապետն է լինելու, բայց նա կորցրեց կառավարման այս համակարգի տիրույթում փոփոխություն անելու շանսը: Նա չկարողացավ տնտեսական մոդելի վրա ազդեցություն ունենալ: Խնդիրն այն է, թե ազատ շուկաներ կա՞ն, թե՞ չկան, շուկայական հարաբերություններ կա՞ն, թե՞ չկան: Չկան»,- «168 ժամ»-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի տնտեսական քաղաքականության մասին: Ըստ նրա` «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի անձի փոփոխության խնդիր չի դնում, բայց պետք է արձանագրել, որ խոստացված փոփոխությունները չիրականացվեցին. «Ամենամեծ խնդիրը ժողովրդի վստահությունն է, որ չունի: Հենց սկզբից որոշակի ռեյտինգ կար, կարճ ժամանակվա ընթացքում այդ ռեյտինգը կորուստ ունեցավ»»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: