Դասադուլի դադարեցումը անսպասելի է եղել ԵՊՀ պրոռեկտորների համար. Նրանք այլ պլաններ ունեին. «Հրապարակ»

Դասադուլի դադարեցումը անսպասելի է եղել ԵՊՀ պրոռեկտորների համար. Նրանք այլ պլաններ ունեին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր աղբյուրների փոխանցմամբ` ուսանողների հացադուլի դադարեցման և «կլոր սեղանի» շուրջ պայմանավորվածություններն անսպասելի են եղել դասադուլավորներին համակրող ԵՊՀ պրոռեկտորների համար: Բանն այն է, որ այդ գործընթացները շարունակվելու դեպքում կարող էին դառնալ ոչ մեկի համակրանքը չվայելող Արամ Սիմոնյանի հրաժարականի իրական հիմքը: Այս օրերին ԵՊՀ 2 պրոռեկտորների մասնակցությամբ ստորագրահավաք են անում ուսանողության ու «ակտիվ» դասախոսների շրջանում, հիմնականում` բնագիտական ֆակուլտետներում` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին դիմելու և նրան հորդորելու, որ չստորագրի ԱԺ-ի կողմից ընդունված «Զինապարտության մասին» օրենքը: Արդեն բավականին ստորագրություններ են հավաքվել»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: