Գործարարները ոտ ու ձեռ են ընկել. փորձում են 2018-ին ընդառաջ «գործեր» ցույց տալ Սերժ Սարգսյանին. «Հրապարակ»

Գործարարները ոտ ու ձեռ են ընկել. փորձում են 2018-ին ընդառաջ «գործեր» ցույց տալ Սերժ Սարգսյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան գործարարները ոտ ու ձեռ են ընկել, որ 2018-ին ընդառաջ իրենք ևս «գործեր» ու ներդրումներ ցույց տան երկրի նախագահին` ապագա վարչապետին: Կիլիկիայի Հակոբը` Հակոբ Հակոբյանը, որն այս անգամ չհայտնվեց պառլամենտում ու հավերժ խնդիրներ ուներ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի, և «էնպես չէ, որ հիմա էլ Վարդան Հարությունյանի հետ է ջան-ջիգյար՝ կապված հարկերի հետ», նոյեմբերի 21-ին Դիլիջանում կբացի «Դիլիջան գարեջուր» գործարանը։ Բացմանը կմասնակցի նաև Սերժ Սարգսյանը: Գործարանի արտադրանքն արդեն կա շուկայում, «օֆիցիալ» բացում է անում, որ կատարված ներդրումը լավ «երևա»»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: