Սյունիքի մարզպետին դատի են տվել. «Ժողովուրդ»

Սյունիքի մարզպետին դատի են տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական հայց է ներկայացվել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի դեմ: Մարզպետին դատի տվողը «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանն է, որ պահանջում է անվավեր ճանաչել Վ. Հակոբյանի` 2017 թվականի հունվարի 17-ին կայացրած որոշումն իրեն աշխատանքից ազատելու մասին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ բժշկական կենտրոնի տնօրենը դեռեւս 2017 թվականի հունվարին դիմել է ՀՀ վարչական դատարան, սակայն նրա հայցը ետ էր ուղարկվել: Օրբելյանը չի հաշտվել այդ իրականության հետ և չի դադարել պնդել իր դիմումը, արդյունքում 2017 թվականի հուլիսի 26-ին նոր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գործը ընդունել է վարույթ: Իսկ թե ինչով կավարտվի ԲԿ-ի նախկին տնօրենի և մարզպետի կռիվը, սպասենք զարգացումներին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: