Վրաստանում բժիշկներին խորհուրդ են տվել ծնողներին չհայտնել ապագա երեխայի սեռը

Վրաստանում բժիշկներին խորհուրդ են տվել ծնողներին չհայտնել ապագա երեխայի սեռը

Վրաստանի առողջապահության նախարար Դավիդ Սերգեենկոն հայտարարել է, որ նախարարությունը խորհուրդ է տվել ծնողներին չհայտնել երեխայի սեռը: Այս հայտարարությամբ նախարարն արձագանքել է ընտրողական հղիության արհեստական ընդհատման վիճակագրությանը: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Ըստ Սերգեենկոյի՝ երեխայի սեռը նախապես ճշտելը որոշակիորեն ազդում է ծնողների որոշման վրա, երբեմն դա հանգեցնում է հղիության արհեստական ընդհատման: «Մինչև հղիության որոշակի ժամկետ խորհուրդ է տրվում և կարևոր է, որ բժիշկները չասեն երեխայի սեռը, քանի որ դա երբեմն հղիության արհեստական ընդհատումով է վերջանում, ինչը պարզապես անընդունելի է: Մենք տարիներ առաջ խորհուրդ էինք տալիս չասել երեխայի սեռը: Բժիշկների մի մասն աշխատում էր պահանել դա, ցավոք, մեծ մասը չի հետևում խորհրդին և կարևոր է, որ այդ էթիկետն ամենուր պահպանվի հղիների դեպքում»,- հայտարարել է Սերգեենկոն: Վիճակագրության համաձայն՝ 2016 թ. Վրաստանում ծնվել է 56 500 երեխա: Նրանցից 28 800-ը տղա է, 27 600-ը՝ աղջիկ: