ԵԱՏՄ դեղերի միասնական շուկայում ձևավորվելու է գրանցումը հեշտացնող տեղեկատվական համակարգ

ԵԱՏՄ դեղերի միասնական շուկայում ձևավորվելու է գրանցումը հեշտացնող տեղեկատվական համակարգ

Եվրասիական տնտեսական միությունն ավարտում է միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումը, որը բիզնեսի համար կհեշտացնի միասնական շուկայում դեղամիջոցների գրանցման գործընթացը և սպառողների համար կապահովի դրանց մասին ամբողջական տեղեկատվություն: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորումների հարցերով նախարար Վալերի Կորեշկովը: «Համակարգի ինտեգրացիոն բաղադրիչն ամբողջովին պատրաստ է: Դեկտեմբերին նախատեսում ենք սկսել փորձարկումը»,- ասել է նա «Եվրասիական տնտեսական միության դեղերի միասնական շուկա. իրավակարգավորումների ժամանակակից մոտեցումները» խորագրով միջազգային գիտական կոնֆերանսի ընթացքում: