Սամվել Կարապետյանը ընտրվել է Մոսկվայի «Արարատի» նախագահ

Սամվել Կարապետյանը ընտրվել է Մոսկվայի «Արարատի» նախագահ

Ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանը ընտրվել է Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ: Այս մասին հայտնում է «Արարատի» մամուլի ծառայությունը: Ակումբի փոխնախագահի պաշտոնում նշանակվել է Պողոս Գալստյաը, որը թիմի գլխավոր մարզիչն էր: «Արարատի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարելու է Դմիտրի Բեզնյակը: