Ողբերգական վթար Արարատում. 26-ամյա վարորդը «ՎԱԶ-2107»-ով մխրճվել է «ԿԱՄԱԶ»-ի մեջ, կա  զոհ և վիրավորներ

Ողբերգական վթար Արարատում. 26-ամյա վարորդը «ՎԱԶ-2107»-ով մխրճվել է «ԿԱՄԱԶ»-ի մեջ, կա զոհ և վիրավորներ

Արարատի մարզում, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։50-ի սահմաններում 26-ամյա Կարեն Գ.-ն Երևան- Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում իր վարած «ՎԱԶ- 2107» մակնիշի 41 AG 041 համարանիշի ավտոմեքենայով բախվել է 33-ամյա Կարեն Մ.-ի վարած «ԿԱՄԱԶ 5511» մակնիշի 35 FX 802 համարանիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևոր 26-ամյա Հարություն Մ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդ Կարեն Գ.-ն ու նրա ուղևոր 26-ամյա Ռեբեկա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։