Սերժ Սարգսյանի ներդրած մարդիկ դեռ այդ ճակատում են, բայց դրական տենդենցներ կան, կապը պահում եմ

«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը նշում է՝ ուսանողների պայքարը պետք է ողջունել, իսկ նրանք ովքեր քննադատում էին՝ պետք է գային և փորձեին օգնել։ Մեր զրուցակիցը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ոչ հայանպաստ լուծումներ են սպասվում, և հասարակությունը պետք է դրան պատրաստ լինի։ «Մոտենում ենք այն կետին, որ ունենալու ենք վատ հանգուցալուծում։ Ժողովուրդը մտածում է՝ լինի մի բան անենք, բայց որ լինի՝ կարող է դուք արդեն չլինեք։ Մենք խոսում ենք ամեն ինչից, բացի բուն թեմայից։ Իսկ բուն թեման՝ մեզ արդեն բացահայտ ասում են»,- ընդգծեց Հովհաննիսյանը։ Հարցին՝ արդյո՞ք այս կոնտեքստում պատկերացնում է համագործակցություն Սեֆիլյանի ներկայացրած ցուցակի անձանց հետ, ովքեր վերջերս էլ ղարաբաղյան հարցի շուրջ հայտարարություն էին տարածել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ այդ ցուցակում կան Սերժ Սարգսյանի կողմից ներդրված մարդիկ. «Ցավոք սրտի, այդ մարդիկ դեռ չեն վերացել, բայց դա չի խանգարում, որ այդ ճակատը կայանա ու շարժվի առաջ, կան դրական տենդենցներ։ Ես բազմիցս ասել եմ, որ շատ մարդկանց նկատմամբ ունեմ դրական վերաբերմունք ու կապը պահում եմ։ Բայց դանդաղ են աշխատում, կարող է ուշանան»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։