Չինաստանում անցկացվել է մարդու գլխի առաջին հաջող փոխպատվաստումը

Չինաստանում անցկացվել է մարդու գլխի առաջին հաջող փոխպատվաստումը

Հայտնի իտալացի վիրաբույժ Սերջիո Կանավերոն հայտարարել է մարդու գլխի փոխպատվաստման առաջին հաջող փորձի մասին։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Վիրահատությունն անցկացվել է Չինաստանում դիակի վրա և տևել 18 ժամ։ Մասնավորապես, վիրահատության ժամանակ հաջողվել է վերականգնել ողնաշարը, նյարդերը, արյունատար անոթները, հաստատում է վիրաբույժը։ Կանավերոյի խոսքով՝ վիրահատությունն անցկացվել է իր չինացի գործընկեր Ժեն Սյաոպինի կողմից՝ Հարբինի բժշկական համալսարանի թիմի մասնակցությամբ։ Այդ թիմը 2 տարի առաջ անցկացրել էր կապկի գլխի փոխպատվաստման առաջին փորձը։