Իրանը երկրաշարժից կրած վնասը գնահատել է 5 մլրդ եվրո

Իրանը երկրաշարժից կրած վնասը գնահատել է 5 մլրդ եվրո

Իրանի իշխանությունները 5 մլրդ եվրո են գնահատել օրերս տեղի ունեցած ուժգին երկրաշարժի վնասը, որի հետևանքով Կերմանշահ նահանգի Սապրոլ-ե-Զահաբ քրդական շրջանում ավերվել են հազարավոր տներ, հայտնում են իրանական ԶԼՄ-ները։ 7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին՝ Իրաքի հետ սահմանին՝ Զագրոսի լեռներում։ Օջախը գտնվել է 19 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Բաղդադից 212 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժին զոհ է գնացել մոտ 550 մարդ, վիրավորվել է ավելի քան 7100 մարդ։