«Ալաշկերտին» չհաջողվեց հաղթել «Բանանցին»

«Ալաշկերտին» չհաջողվեց հաղթել «Բանանցին»

Հայաստանի բարձրագույն խմբի 13-րդ տուրում առաջատար «Ալաշկերտին» չհաջողվեց երեք միավոր վաստակել: Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը հյուրընկալվելիս ոչ-ոքի 2:2 խաղաց «Բանանցի» հետ: «Ալաշկերտի» կազմում դուբլ ձևակերպեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը, իսկ դաշտի տերերի կազմում աչքի ընկան Նենադ Ինյացը և 17-ամյա Մարտին Գրիգորյանը, որը երկրորդ անգամ հավասարեցրեց հաշիվը: Այս հանդիպումից հետո «Բանանցը» ունի 18 միավոր և «Շիրակի» հետ կիսում է երրորդ հորիզոնականը «Ալաշկերտը» 27 միավորով շարունակում է գլխավորել առաջնության մրցաշարային աղյուսակը: