Թուրքիային С-400 գնելու պատճառով կզրկեն ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներից

Թուրքիային С-400 գնելու պատճառով կզրկեն ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներից

ԱՄՆ ռազմաօդային ուժերի միջազգային հարաբերությունների հարցերով հրամանատարի տեղակալ Հայդի Գրանտը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից С-400 ՀՕՊ համակարգերի գնումը կարող է ազդել ՆԱՏՕ-ի երկրների հետ հետագա ռազմատեխնիկական համագործակցության վրա: Այս մասին հայտնում է Defense News-ը: Միաժամանակ, Թուրքիայի «կյանքը կարող են բարդացնել» հինգերորդ սերնդի F-35 կործանիչների վաճառքից հրաժարվելով: Գրանտը նշել է, որ С-400-ների ձեռբերումը «խնդիրներ է ստեղծում» հինգերորդ սերնդի կործանիչի օգտագործման համար: Նրա խոսքով՝ С-400 համակարգերը սպառնում են ոչ միայն ԱՄՆ-ին, այլև ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցներին, որոնք արդեն գնել են հինգերորդ սերնդի կործանիչներ: