Վրաստանը և ԱՄՆ-ը կմեծացնեն համատեղ զորավարժությունների ծավալները

Վրաստանը և ԱՄՆ-ը կմեծացնեն համատեղ զորավարժությունների ծավալները

Թբիլիսին և Վաշինգտոնը պայմանավորվել են մեծացնել ՆԱՏՕ-ի անդամների և գործընկերների մասնակցությամբ համատեղ զորավարժությունների ծավալները: Սպիտակ տանը հանդիպման ժամանակ այս մասին պայմանավորվել են Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»՝ հղում անելով Վրաստանի ՊՆ մամլո ծառայությանը: «Մենք ծրագրել ենք հաջորդ տարիներին մեծացնել համատեղ զորավարժությունների ծավալները հատկապես սևծովյան ավազանի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկերների մասնակցությամբ: Այդ ուղղությամբ մենք ցանկանում ենք կոնկրետ առաջարկներ մշակել: Հաջորդ տարվա սկզբից դա կլինի ակտիվության կարևորագույն ոլորտներից մեկը»,- հայտարարել է Իզորիան: