Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում նոր ոսկու վերամշակման կենտրոնի բացման արարողությանը

Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում նոր ոսկու վերամշակման կենտրոնի բացման արարողությանը

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ կատարվող աշխատանքների ընթացքին: Երկրի ղեկավարը կարեւորել է բոլոր նորմերին համապատասխան որակյալ շինարարության իրականացումը եւ ժամանակակից ճարտարապետական լուծումների կիրառումը: Նույն օրը Նախագահ Սահակյանը մասնակցել է մայրաքաղաքում նոր ոսկու վերամշակման կենտրոնի բացման արարողությանը եւ ծանոթացել կենտրոնի աշխատանքային պայմաններին: Նախագահը նշել է, որ աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում Արցախի ոսկերչական արտադրանքը կարող է պահանջված լինել միջազգային շուկայում՝ շեշտելով այստեղ Հայաստանի եւ սփյուռքի հետ համագործակցության անհրաժեշտությունը: