Beeline-ի ղեկավարը ներկայացրել է բիզնեսի զարգացման իր տեսլականը

Beeline-ի ղեկավարը ներկայացրել է բիզնեսի զարգացման իր տեսլականը

Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Մերգելյան» ակումբում հանդես է եկել դասախոսությամբ, որի ժամանակ ներկայացրել է բիզնեսի զարգացման իր տեսլականը՝ մասնավորապես հեռահաղորդակցության ոլորտում։ «Թվային տեխնոլոգիաներ և ապագայի բիզնես» դասախոսության ընթացքում ընկերության ղեկավարը պատմել է այն մասին, թե ինչպես պետք է բիզնեսները հարմարվեն ժամանակակից աշխարհին և ինչպիսի փոփոխությունների ենթարկվեն զարգանալու համար։ Ներկաների հետ Անդրեյ Պյատախինը կիսվել է իր ղեկավարած ընկերության փորձով, ինչպես նաև աշխարհի առաջատար ընկերությունների՝Amazon-ի, Facebook-ի, Uber-ի և այլն, որոնց ղեկավարների հետ հանդիպումներ է ունեցել վերջերս։ «Այսօր աշխարհը փոփոխվում է շատ արագ և մենք հայտնվել ենք լրիվ նոր՝ թվային իրականության մեջ։ Դա սկզբունքորեն փոխում է աշխատանքային պայմաններն ու զարգացման նախադրյալները։ Աշխատանքի կազմակերպման հին մոդելները էլ չեն աշխատում, և մենք էլ որպես հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտում աշխատող ընկերություն պարտավոր ենք շարժվել թվայնացման ճանապարհով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Նշենք, որ «Մերգելյան ակումբ» նախագիծը 2015 թ.-ից իրականացվում է «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» (NTEF) բարեգործական հիմնադրամի կողմից: Ծրագրի նպատակն է կրթել և աջակցել նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող երիտասարդներին՝ զինելով նրանց բիզնես սկսելու և զարգացնելու համար անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով։ * * * «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում: Մանրամասն տեղեկությունների համար դիմել` Հասարակայնության հետ կապերի ծառայություն` Նաիրա Նազարյան Գրիգորի Յուրին + 37410 290514 + 37499 237237 [email protected] [email protected]