«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և բելգիական INCOFIN CVBA ներդրումային ընկերությունը կնքեցին 10 մլն.ԱՄն դոլարի պայմանագիր

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և բելգիական INCOFIN CVBA ներդրումային ընկերությունը կնքեցին 10 մլն.ԱՄն դոլարի պայմանագիր

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և բելգիական INCOFIN CVBA ներդրումային ընկերությունը օրերս կնքեցին թվով երկրորդ վարկային պայմանագիրը՝ 10 մլն. ԱՄՆ դոլար գումարի չափով: Ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորմանը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության խթանմանը: Բանկի՝ միջազգային և զարգացման գծով տնօրենի տեղակալ Աստղիկ Մանրիկյանն իր խոսքում նշեց, - «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և INCOFIN CVBA ներդրումային ընկերության միջև համագործակցությունը  սկսվել է դեռևս 2016 թվականին, երբ կնքվեց առաջին վարկային պայմանագիրը: Երկրորդ՝ ավելի  մեծ գումարի չափով և ավելի երկարաժամկետ վարկի ներգրավումը վկայում է մեր միջև փոխվստահության և ամուր գործարար հարաբերությունների մասին»: Նշենք, որ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն հանդիսանում է հայաստանյան այն բանկերից, որն ունի առաջնակարգ միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության բազմամյա փորձ: Հիշեցնենք, որ 2016թ-ին  Բանկը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ 39 մլն. ԱՄՆ դոլար: Ներգրաված միջոցներն ուղղվել են բանկի՝ միկրո և փոքր ձեռնարկությունների, ինչպես նաև առևտրի խթանման ֆինանսավորմանը: Իսկ 2017թ. սկզբից առ այսօր Բանկը նույն նպատակների համար միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավել է շուրջ 26 մլն. ԱՄՆ դոլար և դեռ նախատեսում է մինչ տարեվերջ կնքել ևս 12 մլն. ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային պայմանագրեր: