Արտաբյուջետային ֆոնդ կոչեցյալը կրիմինալ ինստիտուտ է. Վարդան Բոստանջյան

«Էս արտաբյուջետային ֆոնդ կոչեցյալը, ըստ էության, կրիմինալ ինստիտուտ է»,- ԱԺ-ում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ հավելելով, որ իրենց հարգող երկրները ընդհանրապես նման բաներ չեն ունենում: Նրա խոսքով՝ ցանկացած օրինական փող գտնվում է բյուջեում, իսկ արտաբյուջե ռեժիմները չեն ունենում համապատասխան թափանցիկություն և ծախսման հիմնավորված ուղղություն. «Ուստի հարկային և մաքսային համակարգը ուժեղացնելու համար մենք ոչ մի պրոբլեմ չունենք. կարող ենք հենց բյուջեից համապատասխան հատկացումներ անել»:   Մանրամասները՝ տեսանյութում: