Նոր նախագծով արտաբյուջետային միջոցները կտնօրինի ՊԵԿ-ը

«Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը դիմելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Խոսրով Հարությունյանին նկատեց «Ես այստեղ շահերի բախման խնդիր եմ տեսնում. եթե գումարները մնում են, ապա այդ գումարները օգտագործելի՞ են հաջորդ տարիների համար»: «Այդ գումարը մնում է ՊԵԿ-ում: Այս նախագծով հնարավորություն ենք տալիս, որ ՊԵԿ-ը դրանք տնօրինի: Իմ մտավախությունը արտաբյուջետային ֆոնդերի հետ կապված եղել է այն, որ դրանք հնարավորություն չեն տալիս բյուջետային ռեսուրսները արդյունավետ վերահսկեն: Այդ առումով բացասական է արտաբյուջետային ֆոնդը»,- արձագանքեց Խոսրով Հարությունյանը: