Արա Բաբլոյանը վիրավորվեց Բագրատյանի՝ բժիշկ-պատշար համեմատությունից

Ցավալի է և շատ տխուր, որ ունեմ գործընկերներ, որոնք կարող են բժշկի գործունեությունը համեմատել պատշարի աշխատանքի հետ. «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Բաբլոյանը հիշեցեց դեպքը, երբ Գյումրիում բժշկին ծեծի ենթարկեցին, որովհետև կանչը հինգ րոպե ուշացել էր: «Արդյո՞ք բժիշկն է մեղավոր. եթե ունի մեղավորություն, օրենքը հստակ կարգավորում է տալիս»,-ասաց նա: