Բժշկի գործունեությունը խոչընդոտելը քրեականացնելով՝ պաշտպանում ենք կյանքի իրավունքը. Զեյնալյան

«Այս փոփոխությամբ պաշտպանվում է ոչ թե բժիշկը, այլ պաշտպանվում է այն արժեքը, ինչը պաշտպանում է բժիշկը»,- ԱԺ-ում «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկմանը հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ պետք է տարբերակել, թե որ դեպքում պետք է կիրառվի Քրեական օրենսգրքում առկա «Ծեծ» հոդվածը, որ դեպքում՝ այս նոր հոդվածը: «Այս հոդվածով պաշտպանվում է կյանքի իրավունքը, առողջության իրավունքը՝ ինչպես որ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար պատասխանատվություն նախատեսելը պաշտպանում է մամուլի ազատությունը»,- ասաց պատգամավորը:   Մանրամասները՝ տեսանյութում: