Եկեք պատշարի համար էլ օրենք ընդունենք՝ վաղը կարող է այդ պատը փլվել. Բագրատյանը հեգնեց

«Ամենևին ինձ հասկանալի չէ, որ, օրինակ» տիեզերագնացի նկատմամբ մենք նման օրենք չենք ուզում ընդունել: Միգուցե նաև գաջեգործի նկատմամբ ընդունենք, վաղը՝ պատշարի, որովհետև վտանգավոր է՝ վաղը կարող է այդ պատը փլվել»,- ԱԺ-ում «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկմանը հեգնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հավելելով, որ բժշկական ոլորտը տեղին չէ  մասնավորեցնել: Ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը հռետորայկան հարց տվեց պատգամավորին՝ լրագրողի նկատմամբ է՞լ եք համարում, որ կարևոր չէ. «Եկեք լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու ուժը կորցրած ճանաչենք, և դուք հանդես եկաք այդ մասին օրենսդրական նախաձեռնությամբ»:   Մանրամասները՝ տեսանյութում: