Առաջարկ՝ շտապօգնության բժիշկների վրա տեսախցիկ ամրացնել

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը հիմնական զեկուցող Կարեն Ավագյանից հետաքրքրվեց, թե չի՞ կարծում, որ խնդիրը երկակի է և դժվար լուծելի: «Եկեք արդարացի լինենք, երբեմն բժիշկն էլ կարող է դրդապատճառ հանդիսանալ, որպեսզի պացիենտը կամ բարեկամները բռնություն կիրառեն»,-ասաց նա: