Այս օրինագիծը ընդունվելու դեպքում չարաշահումների տեղիք կտա. Գևորգ Պետրոսյան

«Առաջարկվող իրավադրույթը խոցելի է իրավական որոշակիության տեսանկյունից, և հավանականությունը մեծ է, որ ընդունվելու դեպքում կա՛մ ընդհանրապես չի կիրառվի, կա՛մ չարաշահումների տեղիք կտա»,- ԱԺ-ում «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկմանը հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ այն չի կարող ծառայել իր նպատակին: Նրա խոսքով՝ չի նշվել արարքի մի կոնկրետ դեպք, որը կարող է որակվել որպես խոչընդոտում:   Մանրամասները՝ տեսանյութում: