Boston Dynamics-ը սովորեցրել է ռոբոտին սալտո անել

Boston Dynamics-ը սովորեցրել է ռոբոտին սալտո անել

Boston Dynamics ընկերությունը, որը հայտնի է շարժական ռոբոտների իր մշակումներով, սովորեցրել է մարդանման Atlas ռոբոտին ցատկել, բարձրանալ տարբեր բարձրության բլոկների վրա, սալտո անել։ YouTube-ում հայտնված տեսանյութն առաջացրել է վիրտուալ հանրության հիացմունքն ու զարմանքը։ Մարդանման Atlas-ն ընդամենը 2 ոտք ունի՝ ի տարբերություն Boston Dynamics-ի նախորդ մշակումների։ Այս տարվա ամռանն ընկերությունը վաճառվել էր Google-ի կողմից ճապոնական հեռահաղորդակցական SoftBank կորպորացիային։