Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է. Մոուրինյոն խոսել է հայ կիսապաշտպանի մասին

Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է. Մոուրինյոն խոսել է հայ կիսապաշտպանի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի մասին: «Մենք «Յունայթեդ» բերեցինք Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստին: Ուզում եմ նշել, որ Մխիթարյանը Գերմանիայում լավագույնն է ճանաչվել ֆուտբոլիստների շարքում անցկացված քվեարկության արդյունքում: Սա շատ կարևոր է, երբ բարձր գնահատականի ես արժանանում մրցակիցներիդ կողմից: Լրագրողների կամ երկրպագուների քվեն ստանալը բոլորովին այլ է: Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է», - ասել է Մոուրինյոն: