Ամենից շատ բռնության ենթարկվում են լրագրողները, խստացրեք պատիժը. Նաիրա Զոհրաբյան

«Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ է կիրառվում՝ բժշկի, լրագրողի, թե տաքսիստի»,- ԱԺ-ում «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկմանը հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության խատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ դրանց նկատմամբ պատժամիջոց Քրեական օրենսգրքով արդեն նախատեսվում է: Պատգամավորը նշեց, որ այո՛, ինքն առաջարկելու է Քրեական օրենսգրքում հատուկ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու շատ ավելի խստացված իրավական կարգավորում: «Բայց ի՞նչ ասել այն բժշկին, որը մահամերձ հիվանդի կողքին կանգնած ասում է՝ գնացեք «ապտեկայից» ադրենալին առեք»,- ասաց պատգամավորը՝ անընդունելի համարելով տարբեր մասնագիտությունների գծով Քրեական օրենսգիքը ծանրաբեռնելը:   Մանրամասները՝ տեսանյութում: