Բժիշկների գործունեությունը խոչընդոտելը կդատապարտվի այնպես, ինչպես լրագրողներինը. Արփինե Հովհաննիսյան

«Բժիշկների դեպքում կա մեդալի երկու կողմ, մի կողմից՝ բուժօգնություն իրականացնողի նկատմամբ է բռնություն գործադրվում, մյուս կողմից՝ դա կարող է այնպիսի դրսևորումներ ունենալ, որոնք սկզբունքորեն կարող են նաև խոչընդոտել տվյալ բժշկի կողմից այլ անձի նկատմամբ ցուցաբերվող անհետաձգելի օգնությանը»,- ԱԺ-ում «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկմանը հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ բժիշկների գործունեությանը խոչընդոտելը պետք է դատապարտվի՝ այնպես, ինչպես լրագրողների աշխատանքային գործունեությանը խոչընդոտելու դեպքում է: Նրա խոսքով՝ իրավական տեսանկյունից սա խտրականություն չէ, այլ նշանակում է առանձնացնել այդ կատեգորիայի անձանց՝ կարևորելով նրանց կողմից իրականացվող գործառույթները:   Մանրամասները՝ տեսանյութում: