Վերջին 1 տարվա ընթացքում բժշկական միջամտության հետևանքով քանի մահվան դեպք է գրանցվել

ԱԺ-ում «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում՝ կարծես այս կամ այն ոլորտում կարելի է բռնարարք իրականացնել, իսկ բժիշկների հանդեպ անհնար է իրականացնել: Ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն ասաց, որ իրականում առանձնացնելու խնդիր կար, և ընդգծեց՝ քանի որ բժիշկներն ունեն պատասխանատվություն, ուրեմն պետք է ունենան նաև իրավունքներ: «Դուք վիճակագրություն ունե՞ք, թե բժիշկների միջամտության պատճառով մեր երկրի քանի՞ քաղաքացի է հաշմանդամություն ձեռք բերել, քանի՞ մահվան դեպք է արձանագրվել: Արդյո՞ք ձեր այս օրենսդրական նախաձեռնությունը կապված է այս զարգացումների հետ»,- հարց բարձրացրեց պատգամավորը:   Մանրամասները՝ տեսանյութում: