Վահրամ Բաղդասարյանի փեսային դատի են տվել. «Ժողովուրդ»

Վահրամ Բաղդասարյանի փեսային դատի են տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանի դեմ հայց է ներկայացվել դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքացի Հայկանուշ Մելիքյանը դիմել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով, որ ստիպեն անվավեր ճանաչել Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան հ.41 նախադպրոցական ուսումնական հաստատությունից իրեն աշխատանքից ազատելու որոշումը: Ու դատարանում, բացի այս դպրոցի ղեկավարությունից, որպես պատասխանող է հանդես գալու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը: Հիշեցնենք, որ Երևանում հանրակրթական դպրոցները ենթակա են թաղապետարանին»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: