Սկանդալ՝ ՊՆ-ի և Գլխավոր դատախազության միջև. Զինվորական հոսպիտալում ապօրինի աբորտնե՞ր են կատարել. «Ժողովուրդ»

Սկանդալ՝ ՊՆ-ի և Գլխավոր դատախազության միջև. Զինվորական հոսպիտալում ապօրինի աբորտնե՞ր են կատարել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊՆ-ի և ՀՀ գլխավոր դատախազության միջև սկանդալ է հասունանում: Հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ զինվորական հոսպիտալում 2015-2017թթ. ընթացքում պարբերաբար ապօրինի աբորտներ են իրականացվել, այն էլ մասնագիտական գործունեության հավաստագիր չունեցող անձի կողմից: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս կապակցությամբ ՊՆ-ում քննարկումներ են եղել, և հոսպիտալի պաշտոնատար անձինք նախարարության ղեկավարության են ներկայացրել թվեր ու փաստաթղթեր, որ ապօրինի ոչինչ չի եղել: Նաև նշվել է, որ այս գործով կին դատախազներից մեկը գինեկոլոգ Տ.Թ-ի հետ խնդիրներ է ունեցել և վերջինիս գործունեության մասով սկսել է ստուգումներ իրականացնել: Դատախազությունից, սակայն, մեզ հետ զրույցում կին դատախազի` գինեկոլոգի հետ խնդիրներ ունենալու մասին լուրերը հերքեցին` անվանելով բամբասանք»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: