Ագռավները կմաքրեն Նիդերլանդների փողոցները ծխախոտային մնացորդներից

Ագռավները կմաքրեն Նիդերլանդների փողոցները ծխախոտային մնացորդներից

Ամեն տարի մարդիկ թափում են ավելի քան 4.5 տրիլիոն ծխախոտային մնացորդ, և դրանց մեծ մասը թափվում է աղբամանների շուրջբոլորը։ Դրանք լցվում են կոյուղին, որտեղից էլ հայտնվում են գետերում, իսկ վերջին հաշվով՝ օվիանոսում։ Իսկ գետնին մնացողները կկազմալուծվեն 12 տարում, քանի որ ֆիլտերը պատրաստված են պլաստիկե մանրաթելերից։ Նիդերլանդներում գտել են ագռավների օգնությամբ այդ խնդրի դեմ պայքարի եզակի միջոց։ Թռչուններին կսովորեցնեն հավաքել ծխախոտի մնացորդները և դրանք տեղափոխել Crowbar՝ եզակի աղբաման, որը «ճանաչելով» բերված աղբը որպես ծխախոտային մնացորդ, կպարգևատրի ագռավին։