Փարիզում բնակարաների արժեքը հասել է ռեկորդային մակարդակի

Փարիզում բնակարաների արժեքը հասել է ռեկորդային մակարդակի

Փարիզում անշարժ գույքի գնումը 1 քառակուսի մետրի դիմաց կարժենա 9000 եվրո։ Բնակարանների արժեքը Ֆրանսիայի մայրաքաղաքում հասել է նոր ռեկորդային մակարդակի։ 2017 թվականի հոկտեմբերին անշարժ գույքը Փարիզի 12 շրջաններում արժեցել է միջինը 9170 եվրո՝ 1 քառակուսի մետրի դիմաց։ Իսկ մայրաքաղաքի սահմաններից դուրս այդ ցուցանիշը հասնում է 3970 եվրոյի։ Այս մասին հայտնում է abcnews-ն։ Բոլոր 20 շրջաններում դիտվում է գների միջին տարեկան աճ առնվազն 8 տոկոսով։ Համաձայն հաշվետվության՝ գներն ամենից շատ բարձրացել են քաղաքի 18-րդ, 6-րդ և 4-րդ շրջաններում։ Le Point պարբերականի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփի ընտրվելը, ԵՄ-ն լքելու Մեծ Բրիտանիայի որոշումը և Ֆրանսիայում Էմանուլ Մակրոնի ընտրությունները որոշակի դեր են խաղացել անշարժ գույքի գների վրա։