«Կեմպինսկիի» ներկայացուցիչը ժամանում է Հայաստան՝ Ծառուկյանի հետ պայմանագիր կնքելու. «Հրապարակ»

«Կեմպինսկիի» ներկայացուցիչը ժամանում է Հայաստան՝ Ծառուկյանի հետ պայմանագիր կնքելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս Հայաստան կգա «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի հետ՝ «կինո Մոսկվայի» հարևանությամբ հյուրանոցի պայմանագիրը կնքելու, որի շինարարությունը շատ արագ տեմպերով է ընթանում: Կառուցապատողները հույս ունեն, որ եկող տարի այս ժամանակ պատրաստ կլինի: Հիշեցնենք, որ հյուրանոցի կառուցման համար նախատեսված է ներդնել 100 մլն դոլար: Ի դեպ, օլիգարխները միմյանց հետ մրցում են, ոչ միայն ներդրումների հարցում, այլև արտադրության, մասնավորապես՝ տեքստիլ արդյունաբերության: Հիշեցնենք, որ տեքստիլի զարգացման «գործում» արդեն  իսկ կան երկու հայտնի անուններ՝ Ծառուկյան և Ալեքսանյան: Բանն այն է, որ ԵՏՄ տարածքում տեքստիլի անհաշիվ պահանջարկ կա, որը կարող  է Հայաստանը բավարարել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: