Ինչի մասին էր վկայում Արթուր Բաղդասարյանի երջանիկ ժպիտը. ՀՎԿ-ն օգտվել է պետության հատկացումներից. «Ժողովուրդ»

Ինչի մասին էր վկայում Արթուր Բաղդասարյանի երջանիկ ժպիտը. ՀՎԿ-ն օգտվել է պետության հատկացումներից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը 58.8 մլն դրամ կհատկացնի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ կառավարությունը ՀՀԿ-ին կհատկացնի 30 մլն 592 հազար 200 դրամ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին` 17 մլն 28 հազար, «Ելք» կուսակցությունների դաշինքին` 4 մլն 846 հազար 900 դրամ, «Հայ հեղափոխական դաշնակցությանը»` 4 մլն 91 հազար 700: Խորհրդարան չանցած, բայց պետության հատկացումներից օգտվող կուսակցություններից է «Հայկական վերածնունդը», որին կտրվի 2 մլն 313 հազար 600 դրամ: Փաստորեն, պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 1-ին այցելել էր Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, որի հոգաբարձուների խորհրդի ղեկավարը ընդդիմադիրի կեցվածք ընդունած ՀՎԿ /նախկին ՕԵԿ/ նախագահ Արթուր Բաղդասարյանն է, իսկ ռեկտորը՝ ՀՎԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Ահա թե ինչի մասին էր վկայում այդ ընթացքում Բաղդասարյանի երջանիկ ժպիտը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: