Սպարտակ Մելիքյանը հեղափոխություն է սկսել Գեղարքունիքում. նա եկվորների ու տեղաբնակների թիմեր է ձևավորել. «Ժողովուրդ»

Սպարտակ Մելիքյանը հեղափոխություն է սկսել Գեղարքունիքում. նա եկվորների ու տեղաբնակների թիմեր է ձևավորել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, գարդմանահայերի միության նախագահության անդամ Սպարտակ Մելիքյանը հեղափոխություն է սկսել ՀՀ Գեղարքունիքի մարզում: Բավական չէ, որ նա 18 համայնքների միավորման արդյունքում ձևավորված Գեղամասար խոշորացված համայնքում առաջադրեց թեկնածու Հակոբ Ավետյանին, հաղթեց ՀՀԿ թեկնածուին, հիմա էլ որոշել է բոլոր նախկին գյուղապետերին, որոնք պետք է տարածքներում պատասխանատուներ նշանակվեն, ազատել աշխատանքից: Այդպիսով, նա վրեժ է լուծում իր դեմ դուրս եկած և ՀՀԿ-ի թեկնածու Զոյա Գևորգյանի օգտին աշխատած շուրջ 13 նախկին գյուղապետերից: Բացի այդ՝ Սպարտակ Մելիքյանը եկվորների ու տեղաբնակների թիմեր է ձևավորել համայնքում՝ սեպ խրելով բնակիչների երկու խմբերի մեջ. նա այսօրվանից աշխատում է հաջորդ խորհրդարանական ընտրությունների համար, որպեսզի հենարան ու ձայներ ունենա: Սա լուրջ դժգոհություն է առաջացրել գյուղերում, և երեկ մի խումբ գյուղապետեր, գյուղացիներ բողոքել են «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում: Իսկ Սպարտակ Մելիքյանը Հրայր Թովմասյանի օրինակով ասաց, թե. «Ղալաթ են անում ասողները»: Գնդակը ՀՀԿ-ի դաշտում է. հուսանք՝ ոչ Արմեն Ռուստամյանի բառապաշարով»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: