ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը գործարկում է նոր սպառողական՝ Արևային վարկ

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը գործարկում է նոր սպառողական՝ Արևային վարկ

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ներկայացնում է նոր վարկատեսակ՝ «Արևային» վարկ: «Այս վարկատեսակը հնարավություն կտա կրճատելու մեր հաճախորդների գազի և էլեկտրաէներգիայի ամսական ծախսերը ընդհուպ մինչև 95%: Վարկի շնորհիվ հաճախորդը կարող է ձեռք բերել արևային ջրատաքացուցիչ և արևային էլեկտրակայան (ֆոտովոլտային կայան)», - նշել է Բանկի վարկային պրոդուկտների զարգացման և վաճառքի բաժնի ղեկավարը: Արևային ջրատաքացուցիչը՝
  • արդյունավետ է ՝ ջուրը տաքացնում է մինչև եռման աստիճան,
  • դիմացկուն է՝ չի վնասվում անգամ 3 սմ-ոց կարկտի ուղիղ հարվածից,
  • պարզ է և չի պահանջում հատուկ սպասարկում,
  • անվտանգ է ՝ զերծ է գազի ջրատաքացուցիչներին բնորոշ վտանգներից ՝ օրինակ գազի արտահոսքից,
  • երկարակյաց է՝ ծառայում է ավելի քան 20 տարի,
  Արևային (ֆոտովոլտային) էլեկտրակայանը՝
  • չի պահանջում տան ցանցի փոփոխություններ, միայն տեղադրվում է լրացուցիչ հաշվիչ,
  • 6-7 մ.ք տարածք զբաղեցնելով ապահովում է 1կՎտ հզորություն,
  • երկարակյաց է՝ ծառայում է ավելի քան 25 տարի,
  Բանկում նշել են նաև, որ այս վարկատեսակը հնարավորություն է տալիս  ռեսուրսների կրճատմանը զուգընթաց բարձրացնել մարդու կյանքի որակը՝
  1. սարքերը ապահովում են էներգետիկ անկախություն և էներգակիրների թանկացման ռիսկի կրճատում,
  2. էկոլոգիապես մաքուր են և անվնաս մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի համար,
  3. հասանելի են և ունեն հետգնման կարճ ժամանակահատված:
  «Արևային» վարկերը տրամադրվում են տարեկան 9% տոկոս տոկոսադրույքով, 60 ամիս մարման ժամկետով, առանց կանխավճարի և առնվազն 1 անձի երաշխավորությամբ: