Google-ը գովազդային հոլովակում համեմատել է իր Pixel 2 սմարթֆոնները iPhone-ի հետ

Google-ը գովազդային հոլովակում համեմատել է իր Pixel 2 սմարթֆոնները iPhone-ի հետ

Google կորպորացիան թողարկել է գովազդային հոլովակ, որում համեմատել է սեփական արտադրության Pixel 2 սմարթֆոնը iPhone-ի հետ։ Հոլովակում ընկերությունը թվարկել է իր սմարթֆոնի առավելությունները և անդրադարձել Apple-ի սարքերի որոշ խնդիրների՝ գնորդների ուշադրությունը հրավիրելով iPhone-ի հիշողության սղության վրա։ Google-ը հիշեցրել է, որ Pixel սմարթֆոնների բոլոր գնորդերը կստանան հնարավորություն պահպանելու ֆայլերն անսահմանափակ «ամպային պահեստում» մինչ 2020 թվականը։ Օրերս iPhone-ի հետ համեմատությամբ հոլովակ էր թողարկել նաև հարավկորեական Samsung-ը։