Alibaba-ն սկսել է դրոններով ծանրոցներ առաքել

Alibaba-ն սկսել է դրոններով ծանրոցներ առաքել

Չինական Alibaba հոլդինգը սկսել է անօդաչու թռչող սարքեր օգտագործել ծանրոցներ առաքելու համար: Այս մասին հայտնում է Xinhua-ն՝ հղում անելով ընկերության մամլո ծառայությանը: 3 դրոն հոկտեմբերի 31-ին ընդհանուր մոտ 12 կգ քաշով 6 արկղ է հասցրել Պուտյան քաղաքից Մեյչժոու կղզի: Ուժեղ քամու պայմաններում փոխադրումը 9 րոպե է տևել: Առաքումն իրականացրած անօդաչուները մշակել են Alibaba հոլդինգի մաս Cainiao լոգիստիկ ընկերությունը և Rural Taobao առևտրային հարթակը, նաև չինական տեխնոլոգիական ընկերություններից մեկը: Այդպիսի դրոններից յուրաքանչյուրը կարող է մինչև 7 կգ բեռ տեղափոխել: Դրանք նախատեսվում է օգտագործել օդով թարմ սննդամթերքի և դեղամիջոցների օպերատիվ առաքման համար: