iPad-ի նոր սերունդը կզրկվի Home կոճակից

iPad-ի նոր սերունդը կզրկվի Home կոճակից

Ամերիկյան Apple ընկերությունն աշխատում է iPad պլանշետի նոր տարբերակի վրա, որը զուրկ կլինի Home դասական կոճակից։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։ Առանց Home կոճակի նոր iPad-ը կունենա 10.5 դյույմ անկյունագծով էկրան։ Ծրագրվում է այն թողարկել 2018 թվականի վերջին։ Կոճակին փոխարինելու կգա Face ID գործառույթը, ինչպես ընկերության կողմից վերջերս թողարկված iPhone X սմարթֆոնի դեպքում։