Apple-ին մեղադրում են կրկնակի տեսախցիկի տեխնոլոգիայի գողության մեջ

Apple-ին մեղադրում են կրկնակի տեսախցիկի տեխնոլոգիայի գողության մեջ

Իսրայելական Corephotonics ստարտափը դատական հայց է ներկայացրել Apple ընկերության դեմ՝ մեղադրելով ամերիկյան ընկերությանը կրկնակի տեսախցիկի տեխնոլոգիայի գողության մեջ։ Այս մասին հայտնում է Macrumors-ը։ Համաձայն հայցի, որը ներկայացվել է Սան Խոսե (Կալիֆորնիա) քաղաքի դատարան, Apple-ը խախտել է ընկերությանը պատկանող միանգամից 4 արտոնագիր։ Մասնավորապես, խոսքը հեռուստաօբյեկտիվի կառուցվածքի, օպտիկական մասշտաբացման մեթոդի և պատկերների ինտելեկուալ միաձուլման ալգորիթմի մասին է։ https://www.youtube.com/watch?time_continue=22&v=B0v-Lu-9eLE Նշվում է, որ իսրայելական կողմը լիցենզավորման և համագործակցության առաջարկ է արել, սակայն ամերիկյան ընկերությունը հրաժարվել է։