Uber-ը NASA-ի հետ համատեղ թռչող տաքսի կստեղծի

Uber-ը NASA-ի հետ համատեղ թռչող տաքսի կստեղծի

Uber-ը NASA-ի հետ համատեղ թռչող տաքսի կստեղծի։ Այս մասին հայտնում է The Verge-ը։ Նախնական տեղեկությունն այն մասին, որ տաքսին կլինի առանց օդաչուի, Uber ընկերության ղեկավարը դեռևս չի հաստատել։ Elevate աերոմոբիլ-կոնվերտոպլանն արդեն 2020 թվականին ուղևորափոխադրումներ կիրականացնի Լոս Անջելեսում։ Նոր աերոտաքսիի համար վայրէջքի հարթակ կծառայեն տանիքները։ Յուրաքանչյուր ուղևորության միջին հեռավորությունը պետք է կազմի առնվազն 20 կմ։