Ով է լինելու Գորիսում Առուշանյանի հիմնական մրցակիցը. «Ժողովուրդ»

Ով է լինելու Գորիսում Առուշանյանի հիմնական մրցակիցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ որքան էլ զարմանալի է, սակայն նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Սյունիքի մարզի Գորիս համայնքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Առուշ Առուշանյանը մրցակիցներ ունի: Մենք չէինք բացառել, որ այս մրցակիցներից շատերը կարող են ձևական լինել և մինչ ընտրություններն ինքնաբացարկ հայտնեն կամ հետ վերցնեն փաստաթղթերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա մրցակիցներից անկուսակցական անհատ ձեռներեց Էրիկ Աղաջանյանն ինքնաբացարկ է հայտնել: Այժմ Առուշանյանն ունի ևս երկու մրցակից՝ անկուսակցական Սամվել Հարությունյանն ու ՀՀԿ-ական, սակայն ինքնաառաջադրված Արշակ Մկրտչյանը: Հավելենք, որ Առուշ Առուշանյանն այժմ Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է: Մեր տեղեկություններով՝ հիմնական պայքարն ընթանալու է Առուշանյանի և Սամվել Հարությունյանի միջև: Հիշեցնենք, որ Ս. Հարությունյանն էլ Գորիսի նախկին քաղաքապետն էր և հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: