Twitter-ը կպատժի վիրավորական հաղորդագրությունների համար

Twitter-ը կպատժի վիրավորական հաղորդագրությունների համար

Twitter միկրոբլոգների ծառայության ղեկավարությունը խոստացել է պայքարել սոցցանցում ատելության բռնկման և սեռական ոտնձգությունների դեմ։ Այդ մասին հայտնի է դարձել մի քանի օր անց այն բանից, երբ ընկերության գլխավոր տնօրեն Ջեք Դորսին հայտարարել է, որ Twitter-ն անբավարար միջոցառումներ է ընդունում՝ իր օգտատերերին պաշտպանելու համար։ Նամակում, որը հայտնվել է AP-ի տրամադրության տակ, Twitter-ի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը շարադրել է սկզբունքները, որոնք կոչված են ուժեղացնելու առկա կանոնները և սահմանելու մի քանի նորերը։ Այդ միջոցառումներն ուղղված են սողանցքերի ոչնչացմանը, որոնք կիրառել են օգտատերերը վիրավորական հաղորդագրությունների հրապարակման համար։ Ընկերությունը մասնավորապես ծրագրում է պաշտպանել կանանց, ում լուսանկարները մերկ տեսքով հայտնվել են համացանցում։ Օգտահաշիվը, որից նման կոնտենտ կհրապարակվի, ծրագրվում է անհապաղ արգելափակել։ Բացի այդ, սոցցանցը կպայքարի թվիթներում «ատելության խորհրդանիշների» և սոցցանցով բռնության հրահրման դեմ։