Վարչապետի պաշտոնի ԵՄ «ֆավորիտը» Կարեն Կարապետյանը չէ. «Ժամանակ»

Վարչապետի պաշտոնի ԵՄ «ֆավորիտը» Կարեն Կարապետյանը չէ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության» համաձայնագրի շրջանակներում տարվող բանակցություններում սկսել են արծարծել այն հարցը, թե ով է ստանձնելու համաձայնագրով նախատեսված պարտավորությունների գործադրումը հայկական կողմից: Եվրամիության պաշտոնյաները պնդում են, որ համաձայնագիրը հնարավոր է դարձել Սերժ Սարգսյանի շնորհիվ, և 2018թ․ ապրիլին Հայաստանի վարչապետի անձից է կախված լինելու առհասարակ համաձայնագիրը որքանով հնարավոր կլինի իմպլեմենտացնել: 2018թ․ ապրիլից Հայաստանի վարչապետի պաշտոնը վերստանձնելու գլխավոր հավակնորդ Կարեն Կարապետյանը առհասարակ ստորագրվելիք փաստաթղթի մասին աշխատում է շատ քիչ խոսել: Նա մեկ տարուց ավելի Հայաստանի կառավարության ղեկավարն է, բայց մեկ անգամ չի այցելել Եվրամիության մայրաքաղաք, որպեսզի իր աջակցությունը հայտնի փաստաթղթին և աջակցություն ստանա ԵՄ-ից: Փոխարենը եվրոպացի պաշտոնյաներն արձանագրում են, որ Կարեն Կարապետյանը 2011 թվականից Ռուսաստանում զբաղեցրել է բարձր պաշտոն մի ընկերությունում, որը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների ցուցակում է, և որի շատ պաշտոնյաներ ևս չեն կարող այցելել արևմտյան երկրներ: Կարեն Կարապետյանը, կարելի է ասել, այս պահին եվրոպացի պաշտոնյաների համար ՀՀ վարչապետի պաշտոնի «ֆավորիտը» չէ:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: