Օբաման սեղանի կարմիր կոճակն օգտագործել է թեյի պատվիրման համար
08:45 | 2017-10-19
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանն օգտագործել է Օվալաձև կաբինետի սեղանի կարմիր կոճակը՝ հյուրերի համար թեյ պատվիրելու համար։ Այդ մասին գրքում գրել է բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը։
Միլիարդատերը գրում է, որ Օբաման մի անգամ նկատել է կարմիր կոճակին ուղղված նրա հայացքը և ասել, որ նախկինում կոճակն օգտագործվել է արտակարգ իրավիճակներում։
«Նախկինում դրանք օգտագործվել են արտակարգ իրավիճակներում, իսկ հիմա՝ իմ հյուրերի համար թեյ պատվիրելու համար»,-Օբամայի պարզաբանումն է մեջբերում գործարարն իր կենսագրական գրքում։
Ապրիլին հաղորդվել էր, որ Թրամփը կիրառում է մեխանիզմը՝ գազավորված ըմպելիքի պատվիրման համար։