Թրամփի բնակարանում կախված է Ռենուարի կեղծ նկարը. ԶԼՄ-ներ

Թրամփի բնակարանում կախված է Ռենուարի կեղծ նկարը. ԶԼՄ-ներ

Ֆրանսիացի իմպրեսիոնիստ Պիեռ Օգյուստ Ռենուարի «Երկու քույրեր» կտավը, որը կախված է Trump Tower աշտարակում՝ Դոնալդ Թրամփի բնակարանում, կեղծ է, պատմել է նրա կենսագիր Թիմաթի Օ՝Բրայենը Vanity Fair ամսագրի հետ հարցազրույցում։ Գրողի խոսքով՝ մի քանի տարի առաջ ինքը նկատել էր այդ նկարը ինքնաթիռի սրահում և հետաքրքրվել՝ այն իսկակակա՞ն է, ինչին Թրամփը պատասխանել էր հաստատակամ։ Օ՝Բրայենը պատմել է սակայն, որ իրական կտավը կախված է Չիկագոյի արվեստի ինստիտուտում, իսկ դա կեղծ նկար է։ Միլիարդատերը չի համաձայնել, իսկ կենսագիրը նախընտրել է նրա հետ չվիճել։ Թրամփն այնուհետև նկարը տեղափոխել է բնակարան։ «Ես վստահ եմ, որ նա մինչ օրս բոլոր եկողներին հաստատում է, որ դա բնօրինակն է»,-ասել է կենսագիրը։ Օ՝Բրայենը կարծում է, որ նկարը խորհրդանշում է ԱՄՆ նախագահի էությունը։ «Նա հավատում է սեփական ստին տասնամյակներ շարունակ։ Նա կպատմի նույն պատմությունը կրկին ու կրկին՝ անկախ նրանից՝ փաստերը ճի՞շտ են թե՞ ոչ»,-եզրափակել է կենսագիրը։ Կենսագիրը գրել է նախագահի մասին գիրքը, որում գնահատել է նրա կարողությունը 150-250 մլն դոլար, ինչով էլ առաջացրել է նրա ցասումն ու դատական քաշքաշուկի մեջ հայտնվել։